Հայաստանում դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30

PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների Միությունը (ԴԱՆՄ)` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ, Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հանգստյան տանը հունվարի 29-ից 30-ը կանցկացնի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է ԴԱՆՄ մամլո ծառայությունը, երկօրյա միջոցառմանն ակնկալվում է նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի և հարկ վճարողների սպասարկման և հարման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի մասնակցությունը:

Բացի դրանից, հանդիպման ժամանակ կքննարկվեն ԴԱՆ Միության` Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպման և ընկերությունների շահերի պաշտպանության տեսլականը, դեղագործական միությունների դերը տարբեր երկրներում, Հայաստանի գործարար միությունների ռազմավարությունն ու հնարավորությունները, ԴԱՆ Միության Մարքեթինգային գործունեության կանոնագրքի նախագծի ներկայացումը, պետության կողմից դեղագործական ընկերությունների ներդրումային ծրագրերի աջակցության գործիքների կիրառման հնարավորությունները, բանկային հատվածի կողմից դեղագործական բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները, GMP (պատշաճ արտադրական գործունեություն) նոր կանոնները Հայաստանում, GMP կանոնների ներդրման ժամանակացույցը և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---