2011թ. մարտից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կենսաթոշակները կտրամադրի պլաստիկ քարտերով25 հունվարի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։ 2011թ. մարտից թոշակառունեըը հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով: Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ «Թոշակային արտոնություն» և Փաթեթ «Թոշակային ստանդարտ», որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն Visa պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։ Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում: Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։ Կենսաթոշակը քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու. Հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով |