Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կազմել է 2.6 տոկոս

Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կազմել է 2.6 տոկոս

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,6 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 3509.5 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ավելացել է 16.1 տոկոսով:

Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.2 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ.դեկտեմբերին գնաճը կազմել է 1.8 տոկոս: Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5 տոկոս գնաճ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---