2010թ. ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան սպասարկել է 157 հազար արժեթղթերով անձնական հաշիվ 1 փետրվարի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ՀԿԴ-ի միջոցով ռեեստր են վարում 1573 ընկերություններ, ընդ որում` 2009-ին դրանց թիվն աճել է 370-ով, իսկ 2010-ին` 168-ով, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է NASDAQ OMX ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքով` տարեվերջի դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 157 410, որոնցից 825-ը 2010 թվականի ընթացքում բացված նոր հաշիվներ են: NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ. հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը: 2009թ. հունվարի 27-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 2009թ. հունիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |