Կայացավ 1,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52062120 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 8 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 546 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 490 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 56 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,37 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6453% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4900%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---