Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո կհատկացնի երևանյան մետրոյի արդիականացմանը

Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո կհատկացնի երևանյան մետրոյի արդիականացմանը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորները փետրվարի 10-ին 80 «կողմ», 0 «դեմ» և 8 «ձեռնպահ» ձայներով վավերացրել են Եվրոպական ներդրումային բանկի հետ «Երևանյան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի վերակառուցման առաջին փուլի մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ համաձայնագրին համապատասխան, որը ստորագրվել է 2010-ի օգոստոսի 10-ին, Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո է հատկացնելու երևանյան մետրոյի արդիականացմանը: Նրա խոսքերով, ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջում: Միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգմանը, երկաթուղային գծերի վերականգնմանը, էլեկտրական համակարգի տարրերի վերականգնմանը: Կփոխարինվեն նաև տեխնիկական գնացքներն ու պոմպակայանները:

Դրա հետ կապված` Արամյանը հիշեցրել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված 5 մլն դոլարը ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման մասն է: Եվս 5-ական մլն եվրո տրամադրելու են ՎԶԵԲ-ը և ԵՄ գործընկերության ներդրումային հիմնադրամը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---