Հայաստանի էներգետիկայի նախարարը հուսով է, որ 2011-ին երկրում էլեկտրաէներգիայի գները չեն բարձրանա

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի գնային քաղաքականության հարցում Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը մեծ հույսեր է կապում 2010թ. ապրիլի 21-ին գործարկված Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի հետ: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է երկրի գլխավոր էներգետիկ Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` 2010 թվականին նոր էներգաբլոկը 4 ամսից էլ քիչ է աշխատել, իսկ այս տարի մի քանի ամսով ավել աշխատանքը թույլ կտա գազի գնի բարձրացման դեպքում զսպել և նախկին մակարդակում պահել էլեկտրաէներգիայի սակագները: «Դրանք մեր ներքին ռեսուրսներն են, որոնք անցյալ տարի թույլ տվեցին չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, հուսով եմ, որ այս տարի ևս մենք կկարողանանք զսպել գնաճը»,- ասել է նա:

ՀՀ էներգետիկայի նախարարի հետ համակարծիք է նաև Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որը, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վստահեցրեց, որ 2011 թվականին երկրում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրացվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---