Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի Արարատի մարզում

Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի Արարատի մարզում

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մարտի 9-ին Արարատի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության:

ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը 2011 թ. մարտի 10-ից մարզում կիրականացնի ստուգումներ:

Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման և դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաև` համայնքների մշակութային ու կրթական կենտրոններում:

Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաև մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ու սոցիալական ծրագրերի, մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---