Մարտի 18-ին Հայաստանն ու Վրաստանը համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն

Մարտի 18-ին Հայաստանն ու Վրաստանը համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 17-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Այցի շրջանակներում նախարարությունում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը մանրամասն ներկայացրել է հատկապես տարածարջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի նախագծեր, այդ թվում ճանապարահաշինարարության և երկաթուղային շինարարության ոլորտներին առնչվող:

Կողմերը ինֆորմացիայի փոխանակություն են կատարել մասնավորապես ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման, ճանապարհաշինարարության ժամանակ մրցույթների անցկացման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Վերին Լարսի անցակետի խնդիրներին:

Մարտի 18-ին` այցի ավարտին, երկու երկրների նախարարները կստորագրեն համագործակցության վերաբերյալ հուշագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---