«Հրազդան-5»-ում նախապատրաստվում են ռեժիմային փորձարկումների

PanARMENIAN.Net - «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը ավարտին է հասցրել կայանում շինարարական աշխատանքների հիմնական մասը և այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում էներգաբլոկի թողարկման-կարգաբերման և ռեժիմային փորձարկումների ուղղությամբ:

Գործնականում ավարտված են էներգաբլոկի այն օբյեկտների շինմոնտաժային աշխատանքները, որոնք մասնակցում են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության տեխնոլոգիական պրոցեսներում: Այստեղ արդեն սկսված են ետմոնտաժային կարգաբերման աշխատանքները:

«Հրազդան-5»-ի տնօրինության տեղեկատվության համաձայն, հավաքակցման աշխատանքների ընթացքում թերություններ են հայտնաբերվել 1991թ. ներկրված К-300-240-3 շոգետուրբինի վրա, սարքավորումը ուղարկվել է «Սիլովիե մաշինի» ԲԲԸ (ՌԴ, ք.Սանկտ-Պետերբուրգ)՝ գործարանային պայմաններում թերությունները վերացնելու համար, ինչը նախատեսվում է ավարտել 2011-ի ապրիլ ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---