«Վաճառականների միությունը» հանդես է գալիս Տնտեսական դատարանը վերականգնելու օգտին

PanARMENIAN.Net - «Վաճառականների միություն» ՀԿ-ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը կոչ է արել վերականգնել Հայաստանի Տնտեսական դատարանը: Նրա խոսքերով, այդ դատարանն օպերատիվ լուծում էր տնտեսական ոլորտում առկա խնդիրները` ի տարբերություն այժմ գործող Վարչական դատարանի, «որն ուղղակի չի հասցնում գլուխ հանել նման քանակությամբ գործերից»:

Այդ առումով Ցոլվարդ Գևորգյանը հաղորդել է, որ կազմակերպությունը երկար տարիներ օգնություն է ցուցաբերել մի շարք դատավարությունների, որոնք վերաբերվում են ՓՄՁ ներկայացուցիչներին, բայց ահա Տնտեսական դատարանի լուծարումով ամեն ինչ բարդացել է: Նա բերել է մի գործի օրինակ, որի դատավարությունը սկսվել է դեռ 2009-ի դեկտեմբերին և մինչ օրս չի ավարտվել: «4-5 ամիս ընդմիջումներով մենք այդ գործի առիթով այցելում ենք Վարչական դատարան, և եթե մինչև տարեվերջ մեզ հաջողվի լուծել այն, լավ կլինի»,- Երևանում մամլո ասուլիսում նշել է նա:

Հայաստանում 2008-ի հունվարի 1-ից գործում է նոր դատական համակարգ, որի ստեղծումը նախատեսվել է Հայաստանի Դատական օրենսգրքի կողմից, որն ընդունվել է 2007-ի փետրվարի 21-ին: ԴՔ համաձայն 2008-ի հունվարի 1-ից Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության, մասնագիտացված դատարաններ, Վարչական, Բողոքարկիչ և Վճռաբեկ դատարաններ: Նոր դատարանների ստեղծման հետ միասին Հայաստանում հունվարի 1-ից լուծարվել է Տնտեսական դատարանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---