Հայաստանում ավելացել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը

Հայաստանում ավելացել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը

PanARMENIAN.Net - 2011-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղերում և քաղաքատիպ համայնքներում հաշվվել է 571 357 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչը 2010-ի նույն շրջանի համեմատ ավել է 0.1 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ, նշված շրջանում կրճատվել է տավարի գլխաքանակը 0.5 տոկոսով` կազմելով 272 572, խոզերի գլխաքանակն ավելացել է 1.9 տոկոսով` կազմելով 114 777:

Միևնույն ժամանակ, Հայաստանում ընդհանուր առմամբ ոչխարների և այծերի գլխաքանակը 2010-ի հունվարի համեմատ ավելացել է 4.2 տոկսով ` կազմելով 532 515, իսկ ձիերի քանակը երկրում նվազել է 6.8 տոկոսով` 10 042 գլուխ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---