ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է բիզնես վարկերի ակցիա 12 տոկոս տոկոսադրույքով

ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է բիզնես վարկերի ակցիա 12 տոկոս տոկոսադրույքով

PanARMENIAN.Net - Փոքր բիզնեսի հաճախորդների հավատարմության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է ակցիա «Շահավետ» բիզնես վարկերի շրջանակներում:

Ակցիան գործելու է մինչև ս.թ. հունիսի 30-ը: Ակցիայի շրջանակներում վարկավորումը կիրականացվի առավելագույն շահավետ պայմաններով` 2-ից 12 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև համարժեք արտարժույթով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով:

Վարկը կտրամադրվի հավասար պայմաններով, ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդներին: Վարկի տրամադրումն իրականացվում է բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

Բանկի չափանիշներով փոքր բիզնեսի հաճախորդ են համարվում ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնց գործունեության տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ դրամը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկով,- «Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման առաջնային ուղղություններից մեկը: Այդ իսկ պատճառով Բանկը հերթական քայլն է կատարում փոքր բիզնեսի վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ, միաժամանակ նպաստելով Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը: Մեր հաճախորդների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ բիզնեսի զարգացման համար` զերծ պահելով արտարժույթային ռիսկերից, հնարավորություն տալով ունենալ երկարաժամկետ և բավական մատչելի ռեսուրսներ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---