Աբրահամյանը առաջարկում է ներգրավել կառավարությանը պարարտանյութերի ներկրման գործում

Աբրահամյանը առաջարկում է ներգրավել կառավարությանը պարարտանյութերի ներկրման գործում

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծման համար Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է կառավարությանը ներգրավել պարարտանյութերի, դիզելային վառելիքի, գյուղատնտեսական տեխնիկայի, թունաքիմիկատների և սերմնացուի ներկրման գործընթացում: Ինչպես գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է Աբրահամյանը, եթե կառավարությունն այդ գործընթացող զբաղվի մոտակա 5 տարիներին, դա զգալիորեն կնպաստի այդ ոլորտի մի շարք առաջնահերթ խնդիրների լուծմանը:

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ ապրանքի ներկրմամբ զբաղվում է մասնավոր հատվածը, բայց ճիշտ կլինի, եթե մոտակա 5 տարվա ընթացքում կառավարությունն ինքը զբաղվի այդ գործընթացով»,- ասել է Աբրահամյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---