ՀՀ նախկին վարչապետը վստահ է, որ Հայաստանի ԱԷԿ-ն անհրաժեշտ է փոխարինել քամու և արևային կայաններով 7 ապրիլի 2011 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական աղետը պետք է Հայաստանին ստիպի մտորել և ավելի լուրջ վերաբերվել հայկական ատոմային էլեկտրակայանի հարցին: Այդ մասին հրապարակային դասախոսության ժամանակ հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: «Անգամ տեխնոլոգիապես զարգացած այնպիսի երկիր, ինչպիսին Ճապոնիան է, չկարողացավ կանխել այդ սարսափելի աղետը, չկարողացավ դիմանալ բնական աղետի հարվածին: Եվ հանկարծ մենք դրանից հետո ասում ենք, որ մենք ամեն ինչին կդիմանանք, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Այնքան էլ հասկանալի չէ նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում աշխարհին անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե մենք ո'չ տեխնոլոգիաների սեփականատերն ենք, ո'չ էլ ագրեգատների»,- ասել է Դարբինյանը: Ընդ որում, նա նկատել է, որ կասկածում է Հայաստանում ատոմակայանի բացարձակ անհրաժեշտության հարցում: Նրա կարծիքով, ավելի նպատակահարմար կլիներ այն փոխարինել քամու և արևային, ինչպես նաև այնպիսի կայաններով, որոնք բիովառելիքով են աշխատում, հաղորդում է ՌՀՀ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |