Պետական մարմինները փորձելու են վերահսկել ձվի գնի տատանումները Ս. Զատիկի օրերին

Պետական մարմինները փորձելու են վերահսկել ձվի գնի տատանումները Ս. Զատիկի օրերին

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հանձնաժողովից, որպեսզի տնտեսվարողները առիթից օգտվելով թույլ չտան չարաշահումներ, Հանձնաժողովը ապրիլի 12-ին կայացած նիստում որոշեց սահմանել ամենօրյա հսկողություն՝ վերջիններիս գործունեության նկատմամբ:

Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:

Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հավի ձվի ապրանքային շուկային:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---