Սարգսյանը կարևոր է համարում Հայաստանի և Չինաստանի միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը12 ապրիլի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 12-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունների մասին. «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հայ-չինական հարաբերություններին, և Ձեր այցը, մեր համոզմամբ, կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Քաղաքական փոխհարաբերությունների մակարդակը բավական բարձր է, քաղաքական ոլորտում չկա չլուծված որևէ հարց, բայց տնտեսական հարաբերությունները հետ են ընկնում: Վերջին շրջանում որոշակի դրական միտում ենք նկատում այդ ուղղությամբ, ինչի վառ վկայությունն անցած տարի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումն էր»: Տիգրան Սարգսյանը կարևորել է հայ-չինական գործարար համաժողովի դերը փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման գործում: Վարչապետը բարձր է գնահատել «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի աշխատանքները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար: Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցել ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոի ողջույնները: Խոսելով հայ-չինական գործակցության խորացման կարևորությունից` նա նշել է. «Մեր երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը բարձր մակարդակի վրա է, և քաղաքական երկխոսության այդ լավ հիմքերը պետք է օգտագործենք տնտեսության, կրթության, մշակույթի և գիտատեխնիկական ոլորտներում մեր փոխհարաբերություններն ընդլայնելու համար»: Կողմերն անդրադարձել են հյուսիս-հարավ երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հնարավոր մասնակցության, բազալտի վերամշակման համատեղ գործարանի կառուցման, ինչպես նաև զբոսաշրջության ու հանքահումքային արդյունաբերության ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Որպես հեռանկարային ուղղություն` առանձնացվել է միջտարածաշրջանային գործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հումանիտար, մշակույթի և կրթության բնագավառներում կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Խոսելով ուսանողների փոխանակման շարունակական ծրագրերից` Լի Չանչունը կարևորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը և հավելել, որ այս տարի Չինաստանի կառավարությունը 30 կրթաթոշակ է տրամադրել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, այդ թվում` Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներին: Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում ընդգծվել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության խորացումը: Վարչապետը կարևորել է նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը և իր ողջույնները փոխանցել Չինաստանի իր պաշտոնակցին: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շյանը: Ստորագրվել են նաև Համագործակցության հուշագրեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև, ինչպես նաև Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև: Առաջին հուշագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ Հեղինակային իրավունքի պաշտպանության և մամուլի ու հրատարակչության գլխավոր վարչության նախարար Լյու Բինձիեն, երկրորդը` Հայաստանի «Իմպուլս» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Կորյուն Խումարյանը և Չինաստանի միջազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վան Գենյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |