ԱՄՀ-ն օժանդակելու է Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը

ԱՄՀ-ն օժանդակելու է Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին առաքելության ավագ տնտեսագետ Վերոնիկա Բակալուի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագրի» ընթացքը։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային վարչարարությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---