Տնտեսական մրցակցության հանձնաժողովը կպարզի` ինչու են թանկացել բանանն ու սուրճը

PanARMENIAN.Net - Բանանի և հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսում է ուսումնասիրություն վերոնշյալ շուկաներում:

Հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբեյալ:

Հանձնաժողովի մոնիտոինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առևտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչև 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Ինչ վերաբերում է հատիկավոր սուրճին, ապա Հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է:

Ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին: Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրություններով բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունը՝ 51% մասնաբաժնով:

Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունը, որը իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին: Շուկայում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 35,2 %:

Հնարավոր է նաև, որ Հանձնաժողովի կողմից կատարվող ուսումնասիությունների արդյունքում վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---