2011-ի ամռանն ԱՄՀ-ն կորոշի Հայաստանին 56 մլն դոլար տրամադրելու հարցը

2011-ի ամռանն ԱՄՀ-ն կորոշի Հայաստանին 56 մլն դոլար տրամադրելու հարցը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դիտարկելու է հունիսին Հայաստանին երկարաժամկետ ֆինանսավորման և վարկավորման ծրագրերի (EFF/ECF) շրջանակներում 56 մլն դոլար հատկացնելու հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նրա խոսքերով, ԱՄՀ խորհուրդն ընդունելու է այդ որոշումն ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարչության տնօրենի տեղակալ Վերոնիկա Բակալուի կողմից անցկացված ստուգումները հաստատելուց հետո: ԱՄՀ պատվիրակությունը Բակալուի գլխավորությամբ մարտի 31-ից ապրիլի 12-ը եղել է Հայաստանում և գնահատել զարգացումները և հեռանկարները, ինչպես նաև կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացումը:

Տոլոսան նաև հավելել է, որ ԱՄՀ կողմից Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու շրջանակներում 2010-2013թթ. պետք է հատկացվի 410 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---