ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար. Աշխարհը չի հրաժարվի միջուկային էներգիայից

PanARMENIAN.Net - Չեռնոբիլի աղետը և «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը չեն նվազեցնում ատոմային էներգիայի նշանակությունը: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիո Ամանոն` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ միասին հանդես գալով Չեռնոբիլում կայացած մամլո ասուլիսում:

Ամանոն ընդգծել է, որ աշխարհը չի հրաժարվի միջուկային էներգիայի օգտագործումից, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել միջուկային օբյեկտների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երեկ Ուկրաինայում սկսվել են չեռնոբիլյան աղետի 25-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: Կիևում կայացած համաժողովում դոնոր-երկրները խոստացել են տրամադրել 780 մլն դոլար Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորի համար պաշտպանիչ «սարկոֆագի» շինարարության համար, որը պայթել է 1986-ի ապրիլի 26-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---