Վրաստանը սկսել է տարանցիկ ավտոտրանսպորտի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, նաև Հայաստանի համար

Վրաստանը սկսել է տարանցիկ ավտոտրանսպորտի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, նաև Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարությունը սկսել է թբիլիսյան շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը կբեռնաթափի մայրաքաղաքը տարանցիկ հոսքերից:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», նոր մայրուղին անվտանգության երաշխիք կդառնա տեղաբնակների համար ու կնպաստի բնապահպանական վիճակի բարելավմանը:

Նոր 7-կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը կավարտվի 2011թ. վերջում: Շրջանցիկ ճանապարհը կնպաստի ավտոտրանսպորտի տեղաշարժին Հայաստանից, Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից դեպի վրացական Փոթի ու Բաթումի նավահանգիստներ և Եվրոպա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---