Վահե Վարդանյան. Պետբյուջեի դեֆիցիտի կրճատումը 30 տոկոսով դրական է ազդել ՀՀ ֆինանսական կայունության վրա 26 ապրիլի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - 2010թ. համաշխարհային շուկաների միտումները,. Ինչպես ֆինանսական, այնպես էլ հանքահումքային, որոնք առկա էին հարևան երկրներում, բարենպաստ էին Հայաստանի համար և դրական ազդեցություն ունեցան: Նման եզրակացության է հանգել ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը՝ ներկայացնելով »ՀՀ ԿԲ հաշվետվությունը ֆինանսական կայունության մասին 2010 թ. համար»: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի աճը շատ ավելի մեծ կլիներ, եթե լիներ կտրուկ անկումը գյուղատնտեսության մեջ՝ մոտ 15 տոկոս: Ըստ նրա, տնտեսության աճը Հայաստանում 2010թ. կազմեց 2,6 տոկոս, իսկ ճշտված տվյալներով՝ 2,1 տոկոս: Նա հավելել է նաև, որ 2010թ. զգալի աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 9,5 տոկոս, «դա վկայում է ճգնաժամից հետո արդյունաբերության վերականգնման մասին»: Վահե Վարդանյանը հայտնել է նաև, որ 2010թ. 28 տոկոսով աճել են տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող վարկերը: Ինչպես նշել է Վահե Վարդանյանը, 2010թ. աչքի ընկավ նաև պետբյուջեի դեֆիցիտի 30 տոկոս կրճատումով, ինչն իր հերթին դրական ազդեց ֆինանսական կայունության վրա: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2010թ. ցուցանիշը 9,4 տոկոս էր, ինչը մեծապես պայմանավորված է գնաճով արտաքին շուկայում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |