Հայաստանում բացվել է խոշոր տրամաչափի խողովակների արտադրության առաջին գործարանը Հարավային Կովկասում

Հայաստանում բացվել է խոշոր տրամաչափի խողովակների արտադրության առաջին գործարանը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Հայաստանի Արմավիրի մարզի Մերձավան գյուղում բացվեց խոշոր տրամաչափի խողովակների արտադրության` «Պոլիմեր Տրուբ» ԲԲԸ առաջին գործարանը Հարավային Կովկասում: Ինչպես բացմանը լրագրողներին է հայտնել գործարանի տնօրեն Արշակ Նալբանդյանը, գործարանի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1990 թվականից ի վեր Հայաստանում խոշոր տրամաչափի խողովակներ չեն ներկրվել, և առկա պաշարները սպառվել են: Նրա խոսքով, շուկայում ընկերության հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը տարեկան 80-120կմ խոշոր տրամաչափի խողովակի կարիք է ունենում: Նա ընդգծել է, որ «Պոլիմեր Տրուբ» ԲԲԸ-ն պատրաստ է լիովին բավարարել այդ պահանջարկը:

Նալբանդյանը հաղորդել է, որ հումքը ներկրվում է Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից: Տնօրենը լրագրողներին պատմել է, որ խողովակները հիմնականում օգտագործվելու են ՀԷԿ-ի, ոռոգման համակարգի, կոյուղու, շինարարական աշխատանքների համար: «Գործարանում կաշխատեն 32 մասնագետներ և 12 տեխնիկական աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կկազմի 200 հազ. դրամ»,- ասել է նա:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:

«Պոլիմեր Տրուբ» գործարանը հիմնադրվել է սիրիահայ եղբայրներ Արփին և Սուրեն Վարդանյանների կողմից: Գործարանի շինարարությունը սկսվեց 2009 թվականին, իսկ ներդրումների ընդհանուր գումարը կազմեց 5.8 մլն ԱՄՆ դոլար: Գործարանում կարտադրվեն 800, 1100, 1200, 1400մմ տրամաչափի խողովակներ` 15 մթնոլորտ ճնշմամբ, խողովակների օգտագործման ժամկետը 50 տարի է:

6  27.04.11 - Նախագահն այցելեց «Պոլիմեր Տրուբ» գործարանը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---