Ապրիլի 28-ին Երևանում կմեկնարկի «Հայկական առևտրական ցանցի» ստեղծման հիմնադիր խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-30 ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ տեղի է ունենալու «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցելու է 9 երկրներից շուրջ 30 մասնակից:

Խորհրդաժողովի անցկացման հիմնական նպատակն է ստեղծել «Հայկական առեւտրական ցանց» ընկերակցությունը, որի գործունեության առանցքային խնդիրներից է` ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ բիզնես խորհուրդների ձևավորման գործընթացը և նպաստել ծագումով հայ գործարարների ներգրավմանը վերոհիշյալ կառույցներում, նոր գործարար ընկերակցությունների ստեղծմանը Սփյուռքի այն երկրներում, որտեղ դրանք դեռ ձևավորված չեն: Գործարար ընկերակցությունների և ներգրավված անդամների միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով ստեղծել համագործակցության հարթակ` նպաստելով բիզնես նախագծերի, ծրագրերի համատեղ իրականացմանը:

«Հայկական առեւտրական ցանց» ընկերակցության նպատակներից է նաեւ ստեղծել նոր հնարավորություններ` ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք գործարար կապերը ամրապնդելու, համահայկական գործարար ցանց` համազգային նշանակություն ունեցող հարցերին աջակցելու համար, նաեւ` Հայաստանի եւ Արցախի ներդրումային մթնոլորտի և նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ` Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տրամադրել տեղեկատվություն և առաջարկել ծրագրեր, տարբեր երկրների փորձի կիրառմամբ, աջակցել Հայաստանի բիզնես մթնոլորտի բարելավմանը, հնարավոր պարզեցմանը, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---