Տիգրան Սարգսյանն ու Դանիել Յոհանեսը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները 3 մայիսի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 3-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության զարգաց¬ման և ոռոգման ոլորտի կառույցների հզորացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Իր հերթին Դանիել Յոհանեսը նշել է, որ Հայաստան է ժամանել ծրագրի իրագործման արդյունքում արձանագրված առաջընթացին ծանոթանալու նպատակով և շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է վերականգնված ջրանցքներ, հանդիպել շահառու ֆերմերներին, ովքեր դրական և արդյունավետ են գնահատել ծրագրի ընթացքը` նշելով, որ այն իրենց հնարավորություն է ընձեռել ավելացնել իրենց եկամուտները: Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում անդրադարձել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությանը: Որպես ծրագրի կարևոր բաղադրիչներ` նա առանձնացրել է նոր մոտեցումների կիրառումը, կրթական բաղադրիչի առկայությունը, կայունությունը և ծրագրում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը: Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները, ինչպես նաև ծրագրի փակմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում կողմերը շեշտել են ձեռք բերված արդյունքների կայունության ապահովման կարևորությունը: Արծարծվել է նաև չնախատեսված աշխատանքների ֆինան¬սական ապահովման պահուստային գումարը տեխնիկական նպատակով օգտագործելու հարցը: Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամներին ծրագրի իրականացման, ինչպես նաև Հայաստանում աշխատած թիմին և ծրագրում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին` ցուցաբերած օժանդակության համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |