Անբարենպաստ եղանակը Հայաստանում վնասել է գարեջրի արտադրությանը

PanARMENIAN.Net - «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն ներկրում է մոտ 3 հազար տոննա գարի, սակայն Գյումրիում կառուցվում է 18-20 հազար տոննա հզորությամբ ածիկի նոր գործարան, որի արտադրանքը արտահանման համար է նախատեսված: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի գարեջրի շուկայի առաջատար «Կիլիկիա» գործարանի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: «Նախատեսվում է 6 հազար հա հատկացնել գարի ցանելու համար: Արդեն փորձարկումներ են կատարվել Սիսիանում, Վարդենիսում, Շիրակում, Ախալքալաքում և արդյունքները հուսալի են»,-ասել է նա մայիսի 5-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ ոլորտի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքների ամփոփման ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի գյուղատնտեսական հատվածի 21 վերամշակող ընկերություններ 6 մարզերից և Երևանից:

Աշոտ Բաղդասարյանն ընդգծել է նախագահի հետ հանդիպման կարևորությունը, որի ժամանակ ներկայացվել է հարկային բարեփոխումների փաթեթը, ավելին, նա ասել է, որ «գյուղնախարարությունը դեմքով է շրջվել դեպի գյուղացին, և ճիշտ քայլեր է կատարում»:

Ընկերության շահույթը 2010թ. ավարտին կազմել է 3,5 մլրդ դրամ, այն ապահովել է 40 տոկոս արտադրանքի աճ և պետբյուջե է վճարել 1 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ընկերությունում արտադրության անկում գրանցվեց: «Հույս կա, որ հետագայում աճ կլինի»,-ասել է մասնագետը:

Ինչպես հայտնել է Աշոտ Բաղդասարյանը, ընկերությունը, որը նաև հյութեր է արտադրում, մտադիր է այս տարի 20-25 տոկոսով ավելացնել մրգերի մթերումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---