Արմավիրի մարզում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների 2-րդ փուլը

Արմավիրի մարզում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների 2-րդ փուլը

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների 2-րդ փուլը՝ բնապահպանական կազմակերպությունների մասնակցությամբ: «Ըստ մեր ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաների, նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցավ լսումների առաջին փուլը»,-մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը:

Նա հայտնեց, որ մարտին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը» փաստաթուղթը հանձնվեց նախարարության փորձաքննությանը և միաժամանակ անց է կացվում լսումների երկրորդ փուլը: Արեգ Գալստյանը հավելել է, որ հաջորդ շաբաթ քննարկումներ կլինեն նաև Գյումրիում: Ըստ նախարարի, մինչ աշուն փորձաքննությունը պատրաստ կլինի և տեղի կունենա հանրային լսումների եզրափակիչ փուլը:

Հայաստանը նախատեսում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 Մբթ հզորությամբ, և, մասնագետների տվյալներով, տվյալ նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 մլրդ դոլար: Այժմ գործող Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում: Այն շահագործման է հանձնվել 1976-ին, այժմ գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 Մբթ հզորությամբ: Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է գործել է մինչև 2016-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---