Արեգ Գալստյան. Տարածաշրջանի երկրներն իրավական հիմք չունեն հակազդելու համար ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը

Արեգ Գալստյան. Տարածաշրջանի երկրներն իրավական հիմք չունեն հակազդելու համար ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը

PanARMENIAN.Net - Հայաստանը միջազգային օրենսդրության համաձայն, առանց որևէ իրավական խախտումների, տարածաշրջանի երկրներին տեղեկացնում է հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ծրագրի մասին: Այդ մասին մայիսի 17-ին Հայաստանի Արմավիրի մարզում ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների ժամանակ լրագրողներին է հայտնել հանրապետության էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նա նշել է, որ Հայաստանը ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաների համաձայն հարևան երկրներին տեղեկացնում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ծրագրի մասին: Նրա խոսքով, արդեն կա տարածաշրջանի չորս երկրներից երեքի` Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արձագանքը, որոնք ցանկություն են հայտնել կազմակերպելու այդ հարցի քննարկումը:

Արեգ Գալստյանն ավելացրել է, որ տարածաշրջանի երկրների անհանգստությունը հասկանալի է` հաշվի առնելով ԱԷԿ-ի մոտ գտնվելը նրանց սահմաններին: «Տարածաշրջանի երկրները ոչ մի իրավական հիմք չունեն, որպեսզի դիմակայեն այդ շինարարությանը»,- ընդգծել է փոխնախարարը:

Նա հաղորդել է նաև, որ հունիսին Ժնևում ծրագրվում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության քննարկումներ կազմակերպել միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---