Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հասնել ՍԾՏՀ օղակաձև ավտոմայրուղու կառուցմանը`շրջանցելով Հայաստանը 25 մայիսի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Օղակաձև ավտոմայրուղու շինարարությունը հիմա գտնվում է դեռ նախագծի մակարդակում` Հայաստանը շրջանցելու Թուրքիայի և Ադրբեջանի ձգտման պատճառով: Այդ մասին մայիսի 25-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի մշտական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Սակայն մնացած երկրները կարծում են, որ դա հակասում է կազմակերպության սկզբունքներին»,- ասել է Մինասյանը: Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) փոխըմբռնման հուշագիրը Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու համակարգված զարգացման մասին նախատեսում է 7 140 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարություն: Հիմնական երթուղին անցնելու է Ստամբուլ (Թուրքիա)- Սասուն (Թուրքիա)-Տրապիզոն (Թուրքիա) – Բաթումի (Վրաստան) –Փոթի (Վրաստան)- Նովոռոսիսկ (Ռուսաստան)- Դոնի Ռոստով (Ռուսաստան) – Օդեսա (Ուկրաինա)- Քիշնև (Մոլդովա) – Բուխարեստ (Ռումինիա)- Խոսկովո (Բուլղարիա) – Էդիրնե (Թուրքիա)- Ստամբուլ (Թուրքիա)- Կոմոտինի (Հունաստան)- Ալեքսանդրուպոլիս (Հունաստան)- Ստամբուլ (Թուրքիա) քաղաքների միջով: Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Բելգրադում 2007-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2008-ի նոյեմբերի 1-ին: ՍՏՀԿ-ն հիմնվել է 1998-ի հունիսի 5-ին: Կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |