Գագիկ Մինասյանը հուսով է, որ մինչև տարեվերջ գնաճը Հայաստանում կկազմի 5.5 տոկոս 25 մայիսի 2011 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հույս ունի տարվա արդյունքներով հասնել բյուջեով նախատեսված գնաճի 5.5 տոկոս մակարդակի: «Մեծ հույսեր կան, որ հաջորդ գնաճային ճնշումների պայմաններում կարձանագրվի բյուջեով նախատեսված գնաճի առավելագույն 5.5 տոկոս ցուցանիշ»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում: Մինասյանը նշել է, որ օրերս Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ անցյալ ամսվա համեմատ գնաճը նվազել է և կազմել 8.9 տոկոս, իսկ ամսական կտրվածքով արձանագրվել է 0.2 տոկոս գների իջեցում: Միաժամանակ, նա նշել է, որ նկատվել է գործարար ակտիվության բավական մեծ ցուցանիշ: «Այդ միտումները հուսադրող են»,- ասել է նա: Մինասյանի խոսքերով, իշխանությունների կողմից հիմա քայլեր են ձեռնարկվում տնտեսության և գործնական ակտիվության աջակցության համար, մասնավորապես նախատեսվում է թեթևացնել տնտեսվարող սուբյեկտների բեռը, աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսությանը, իսկ գյուղտեխնիկան և պարարտանյութերն ազատվելու են ԱԱՀ վճարումից: Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի ((±1,5 տոկոս): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |