2011թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում 9% գնաճ է գրանցվել

2011թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում 9% գնաճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2011թ. մայիսին Հայաստանի սպառողական շուկայում 2010-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 9% գնաճ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 14,7% և ծառայությունների ոլորտում սակագների 2,5% աճով:

2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 114.7%, ոչ պարենային ապրանքներինը` 102.4%, ծառայությունների սակագներինը` 102.5%, իսկ հունվար-մայիսին 2010թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 110.2%, 115%, 103.1% և 105.4%:

2011թ. մայիսին ապրիլի նկատմամբ ՀՀ սպառողական շուկայում գրեթե կրկնվել է նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը, սակայն գնաճային միտումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում:

Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2011թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.7% գնաճ, 3-ում` 0.5-0.1% գնանկում, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---