Հայաստանում 11 հազար ֆերմերային տնտեսություններ ստացել են 7.5 մլրդ դրամի սուբսիդավորված վարկեր

Հայաստանում 11 հազար ֆերմերային տնտեսություններ ստացել են 7.5 մլրդ դրամի սուբսիդավորված վարկեր

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ 11 հազար ֆերմերային տնտեսություններին տրամադրվել է 7.5 մլրդ դրամի սուբսիդավորված վարկ:Այդ մասին Երևանում հունիսի 3-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքերով, սուբսիդավորման գործընթացը շարունակվելու է, բայց քանի որ պահանջարկն առաջին հերթին կապված է գարնանային սեզոնի հետ, իսկ աշխատանքներն արդեն ավարտվելու են 10-15 օր անց, ապա վարկերի պահանջարկն այդքան մեծ չի լինելու:

Նախարարը հավելել է, որ այդ գործընթացի ակտիվությունը լինելու է աշնանը` կապված սեզոնային աշխատանքների հետ:

Վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մնացած շրջաններում` 6 տոկոսը:

4  03.06.11 - Գյուղ նախարարությունը, ՀԲ-ն և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլը քննարկեցին Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման հարցը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---