Համաշխարհային Բանկն առաջիկա երկու տարում Հայաստանին կտրամադրի 200 մլն դոլար

Համաշխարհային Բանկն առաջիկա երկու տարում Հայաստանին կտրամադրի 200 մլն դոլար

PanARMENIAN.Net - 2012-2013թթ. ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրելու է 200 մլն դոլար, որով աջակցելու են հետճգնաժամային շրջանում տնտեսական աճի պահպանմանը և բնակչության առավել խոցելի շերտերի պահանջմունքներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

ՀԲ խումբը հուլիսի 6-ին ներկայացրել է «Հայաստանի ռազմավարական համագործակցությունը» զեկույցը 2009-2013թթ. համար: Այնտեղ նշվում են բանկի աջակցությամբ տարբեր ոլորտներում առկա մի շարք ձեռքբերումներ, մասնավորապես, կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերակառուցումը, ոռոգման համակարգերը և խմելու ջրի համակարգերը: Կան դրական արդյունքներ նաև կրթության և առողջապահության ոլորտներում:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ տրամադրվող միջոցներն ուղորդվելու են այն ոլորտեներում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք Հայաստանի կառավարության կողմից հայտարարված են առաջնային: Նրա խոսքով, ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսության ոլորտը, այդ թվում` գյուղական նշանակության ճանապարհների կառուցումը:

5  07.07.11 -
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---