ՀԲ-ը միանգամայն իրական է համարում Հայաստանում 2011թ. արդյունքներով գնաճի 6,5 տոկոսանոց ցուցանիշը 7 հուլիսի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացված ծրագրերի հաշվին 2011 թվականի արդյունքներով կհաջողվի գնաճի ցուցանիշը նվազեցնել մինչև 6,5 տոկոս նպատակային ցուցանիշը: Հուլիսի 7-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին: «Համաշխարհային բանկն այդ ցուցանիշը միանգամայն իրական է համարում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա, նրա կարծիքով, Հայաստանում 2011 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կարող է 5 տոկոսի հասնել, եթե լուրջ արտաքին մարտահրավերներ չլինեն: Ժան-Միշել Ապպիի խոսքով, 2010 թվականին Հայաստանում ՀՆԱ 2,6 տոկոս աճ է գրանցվել, և դա թույլ է տալիս ընթացիկ տարում ցուցանիշի աճի հույս ունենալ: 2011թ. Հայաստանի բյուջեի համաձայն, ՀՆԱ աճը ծրագրված է 4,6 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5 տոկոս): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |