Հայաստանն առաջին քայլերն է անում ազատ տնտեսական գոտիների ստեղծման ճանապարհին

Հայաստանն առաջին քայլերն է անում ազատ տնտեսական գոտիների ստեղծման ճանապարհին

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Արգենտինայի «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ»-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Ինչպես նշել է նախարարը, Հայաստանը օրենսդրական հիմք է ստեղծում երկրում ազատ տնտեսական գոտների ստեղծման համար: Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ համապատասխան օրենքն արդեն հաստատվել է ԱԺ-ում, իսկ նախագահի ստորագրությամբ այն արդեն ուժի մեջ կմտնի: Միաժամանակ, ըստ նրա, քայլեր են իրականացվում նախագծի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, արդեն գործարկվել է սառնարանային տնտեսությունը՝ նախատեսված գյուղմթերքի պահպանման ու փաթեթավորման համար:

Անդրադառնալով բուն նախագծին՝ նախարարը ասել է, որ առաջին փուլում ուշադրության կենտրոնում երկու ուղղություն կլինի. սննդամթերքի վերամշակում («Զվարթնոցին» կից) և արդյունաբերության զարգացումը («Մարս» գործարանի հիման վրա) նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Տիգրան Դավթյանը հաղորդել է, որ ազատ տնտեսական գոտիները կգործեն մաքսային գոտուց դուրս, իսկ մենաշնորհը կանխելու համար կառավարությունը կհետևի այդ ընկերությունների աշխատանքին: «Ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ուղղված է օտարերկրյա ներդրումների խթանմանը, արտահանման ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ու նոր հնարավորությունների ստեղծմանը»,-ասել է նախարարը:

Իր հերթին Մարսելո Վենդեն հավելել է, որ արգենտինական կորպորացիան մասնագիտանում է ազատ գոտիների ստեղծման ոլորտում տարբեր երկրներում: «Մենք չափազանց շահագրգռված ենք իշխանությունների հետ համագործակցության հարցում և հուսով ենք, որ նոր տերմինալի շահագործմամբ «Զվարթնոցն» առավել գրավիչ կդառնա մյուս երկրների համար, ինչը թույլ կտա օտարերկրյա ներդրողներին արտադրություն հիմնել այստեղ»,-ասել է նա:

5  14.07.11 - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերությունը ստորագրեցին համաձայնագիր` «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---