Հյուսիս-Հարավի կառուցման ժամանակ կկարևորվեն սեփականության փոխհատուցումն ու հնագիտական հարցերը 10 օգոստոսի 2011 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավի տրանսպորտային միջանցքի կառուցման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի սոցիալ-իրավական ու հնագիտական հարցերին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի «Ծրագիր-1» և «Ծրագիր-2» ներդրումային ծրագրերի շնորհանդեսից հետո: Ըստ նրա, նախագիծը մշակել է ֆրանսիական ընկերությունը Ասիական զարգացման բանկի պատվերով և ԱԶԿ պահանջները շատ խիստ են եղել սոցիալական և բնապահպանական առումով: Նախարարը մասնավորապես, նշել է, որ հատուկ ուշադրություն կհատկացվի սեփականատերերի հողատարածքների, շինությունների ու բիզնեսի փոխհատուցման հարցերին: «Ցանկացած սեփականատեր, անկախ սեփականության ձևից, լինի նա իրավաբանական թե քաղաքացիական անձ, կամ համայնք, պետք է համապատասխան փոխհատուցում ստանա»,-հայտարարել է նա: Վարդանյանն ընդգծել է, որ մինչև հողատարածքները չգնվեն ու պետական սեփականություն չդառնան, ճանապարհի շինարարությունը չի սկսվի: Ըստ նրա, բոլոր համայնքներում, որտեղով անցնելու է ճանապարհը, կկազմակերպվի ծրագրի շնորհանդես և քաղաքացիները կիրազեկվեն հատուցման միջոցների մասին: Նա հավելել է, որ պետությունը կձգտի թերություններ թույլ չտալ իրավական դաշտում փոխհատուցման առումով, սակայն, եթե այնուամենայնիվ բացթողումներ լինեն, մարդիկ կարող են դատարան դիմել: Նախարարը հայտնել է նաև, որ փոխհատուցումը ամբողջովին կկատարվի ՀՀ բյուջեի հաշվին և կապ չունի Ասիական զարգացման բանկի հատկացումների հետ: Նախարարը նշել է նաև, որ մեծ ուշադրություն կհատկացվի նաև հնագիտական հարցերին, քանի որ այդ հատվածում կան վայրեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հնագիտական տեսակետից: Ըստ նրա, ցանկացած որոշում շինարարության ընթացքում կկայացվի միայն հնագետների դրական եզրակացության հիման վրա: Նա ընդգծել է, որ ԱԶԲ-ն կարևորում է այդ խնդիրը: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի 556 կմ՝ Իրանի հետ սահմանից մինչև վրացական սահման: Ծրագրի ֆինանսավորման մի մասը՝ 500 մլն դոլարի չափով կատարվում է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին: Ծրագիրը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանային բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |