Գարո Արմեն.Նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար17 նոյեմբերի 2012 PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երևանյան 3-րդ ամենամյա նվիրատվությունների երեկոն: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի հետ հիմնադրամի նպատակների և հեռանկարների մասին: Մասնագիտությամբ ո՞վ է բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը: Ֆիզիկական քիմիայի ոլորտում դոկտորի կոչում ունեմ և 1994-ից Agenus` նախկին Antigenics բիոտեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր և նախագահն եմ: Վերջինս հայտնագործել է Oncophage պատվաստանյութը երիկամների քաղցկեղի դեմ: Ինչպե՞ս ստացվեց, որ հաջողակ կենսաբանը որոշեց զբաղվել բարեգործությամբ: 2003թ. ընտանիքով եկել էինք Հայաստան և առիթ ունեցանք շրջելու հայկական գյուղերում: Այն, ինչ ես տեսա, ինձ մտածելու տեղիք տվեց, հասկացա, որ մեր ազգի ապագայի համար պետք է գործել այսօր: Գյուղական համայնքների վիճակի հանդեպ չկարողացա անտարբեր մնալ, մինչդեռ այդ գյուղերում շատ շնորհալի երեխաներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Ամեն ինչ սկսվեց մի դպրոցի նորոգումից: Ի՞նչ է ակնկալում բարեգործը շահառուներից: Եթե դպրոցը նորոգելուց հետո ուսման մեջ առաջընթաց չլինի, ապա մեր արածն անիմաստ է: Մենք փորձում ենք տալ գործիքները, իսկ դրանք օգտագործելն արդեն շահառուների խնդիրն է: Այսինքն, եթե նրանք շահագրգռված չլինեն, ապա մեր գործադրած ջանքերը ջուրը կգնան: Ձեր հիմնադրամը երեխայակենտրոն ծրագրեր է իրականացնում 11 գյուղական համայնքների ավելի քան 27 հազ. բնակիչների համար: Մտադի՞ր եք առաջիկայում ընդլայնել գործունեության շրջանակը: Իհարկե, այդպիսի նպատակ միշտ էլ կա: Միակ խնդիրը միջոցներն են, ամեն ինչ որոշում են ռեսուրսները: Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն ավելի քան 15 մլն դոլար է ծախսել, ունի 40 աշխատակիցներ: Եթե կարողանանք ավելի մեծ գումարներ հայթայթել, անշուշտ, կընդլայնենք մեր գործունեության տարածքը: 2003թ. ստեղծված հիմնադրամը հաջորդ տարի կտոնի իր 10-ամյակը: Որևէ հատուկ միջոցառումներ սպասվո՞ւմ են այդ առթիվ: Անշուշտ: Այս բարեգործական երեկոները, որ անցկացնում ենք Երևանում և Նյու Յորքում, ավելի լայն շրջանակով կիրականացվեն: Հատկապես Նյու Յորքում, որտեղ նվիրատվությունների երեկոն մյուս տարի նույնպես կլինի տասներորդը, և որից հիմնադրամը ստանում է իր միջոցների գերակշիռ մասը, անպայման մեծ միջոցառում ենք պատրաստելու այդ առթիվ: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն միջոցներ և ունեն մեծ ցանկություն անելու բարեգործություն, բայց ինչ-ինչ պատճառներով խորշում են և գործնական քայլեր չեն ձեռնարկում: Այդպես չի լինում: Եթե վախենալով գործ պիտի անեն, ապա այդ գործից բան չի ստացվի: Մի լավ խոսք կա` եթե չես կարող անել մի գործ, պիտի մի կողմ քաշվես և ճամփա տաս նրանց, ովքեր կանեն այդ գործը: Այնպես որ նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար, մտավախությունները միայն դատարկ պատճառաբանություն է:Անի Պապոյան / PanARMENIAN News | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |