Առէկսիմբանկի «Վանաձոր» մասնաճյուղն առաջատարների թվում է ֆիզիկական անձանց սպասարկման ցուցանիշով

Ղուկաս Ղուկասյան.

Առէկսիմբանկի «Վանաձոր» մասնաճյուղն առաջատարների թվում է ֆիզիկական անձանց սպասարկման ցուցանիշով

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի հաճախոդների բազան ներառում է ավելի քան 140 իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձանց թիվը մոտ 4000 է: Մասնաճյուղի կառավարիչը ներկայացնում է իրենց միջին ցուցանիշներն ու պատմում աշխատանքի առանձնահատկությունների մասին:
Պարոն Ղուկասյան, պատմեք ձեր քաղաքի մասին և թե ինչպես է ստեղծվել մասնաճյուղը:
Վանաձորը չափով երրորդ քաղաքն է Երևանից և Գյումրիից հետո: Խորհրդային միյության տարիներին Վանաձորը խոշորագույն արդյունաբերական քաղաքներից մեկն էր և ԽՍՀՄ–ի քիմիական արդունաբերության կենտրոններից: Զարգանում էին մեքենաշինությունը և հաստոցաշինությունը, մի շարք մետաղամշակման ձեռնարկություններ, տրիկոտաժի, մանածագործական և կոշիկի գործարանները: 1988-ին մեր քաղաքը մեծապես տուժեց Սպիտակի կործանիչ երկրաշարժից, և կյանքը երկար տարիներով կարծես կանգ առավ:

Տարածաշրջանը բանկային ծառայությունների կարիքն ուներ, ուստի որոշվեց մասնաճյուղ բացել Վանաձորում: Այդ պահին Առէկսիմբանկն արդեն 8 տարի աշխատում էր շուկայում, շրջաններում ներկայության հաջող փորձ ուներ և կարող էր առաջարկել առաջադեմ տեխնոլոգիաներ, նոր և հետաքրքիր ծառայություններ, գերազանց պայմաններ մանրածախ վարկավորման բնագավառում, փոքր բիզնեսում, իսկ հեռանկարում` նաև տարածաշրջանային խոշոր բիզնեսի սպասարկում:

Իհարկե, այսօր շրջանն արդեն չի կարող պարծենալ իր երբեմնի հզորությամբ, որոշ ոլորտներ այդպես ել չկարողացան վերականգնվել, սակայն կան նաև այնպիսիք, որ զարգացան և որոշիչ դեր ունեն տվյալ համակարգի համար:

Այսօրվա դրությամբ Լոռու մարզի խոշորագույն և զարգացած ձեռնարկություններից է Ալավերդու և Ստեփանավանի լեռնահարստացման ձեռնարկությունը: Մեր բանկի հաճախորդ է Ախթալայի խոշորագույն լեռնահարստացման կոմբինատը: Մասնաճյուղի հաճախոդների բազան ներառում է ավելի քան 140 իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձանց թիվը մոտ 4000 է: Մասնաճյուղը սպասարկում է տարբեր շինարարական, թեթև արդյունաբերության, սննդի արտադրության և առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքի շուկան, իսկ ֆիզիկական անձանց սպասարկումով մենք առաջին տեղում ենք:

Երբեմն հարկ է լինում օրվա ընթացքում սպասարկել դրամական փոխանցումներ կատարող մոտ 220-230 հաճախորդ, լավ ցուցանիշներ ունենք նաև կոմունալ վճարների ընդունման գծով՝ միջինում ամսեկան հավաքագրում ենք 6.000-ից ավելի կատարված վճար: Սրանք բարձր ցուցանիշներ են, սակայն մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք՝ հատկապես պետք է հաշվի առնենք բանկերի միջև եղած մրցակցությունը: Այս տարածաշրջանում ներկա են բոլոր բանկերը, և պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար, սակայն առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ «Առէկսիմբանկի» անունը քաջ հայտնի է Լոռու շրջանում, և դա «Վանաձոր» մասնաճյուղի ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է: Քաղաքը փոքր է, բոլորը միմյանց ճանաչում են, ինչը նպաստում է նոր հաճախորդներ ներգրավմանը:

Կարո՞ղ եք նշել որևէ հետաքրքիր դեպք ձեր աշխատանքային պրակտիկայից, որը ժպիտով եք հիշում:
Երբ ես ստանձնեցի կառավարչի պաշտոնը, երկար մտածում էի, թե ինչպես կարելի է մասնաճյուղն ասպարեզ հանել: Ինձ օգնեց իմ մանկության ընկերը՝ Հովսեփ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր բեմադրիչը, ով նաև մեր բանկի հաճախորդն էր: Մի օր նա ասաց ինձ. «Ղուկաս, ես կարծես թե գտել եմ քեզ օգնելու ձևը», այնուհետև ամեն ինչ ընթացավ ինչպես հեքիաթում: Նա բանկի անձնակազմին հրավիրեց «Հարուստ հարսնացուն» ներկայացման պրեմիերային: Ներկայացման ժամանակ գլխավոր հերոսը, ով սցենարով մեծահարուստ մարդ էր, շրջվում է դեպի դահլիճ և հանկարծ ասում. «Ես շատ փող ունեմ և պահում եմ դրանք «Առէկսիմբանկում», ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ պահեք ձեր փողերը այս բանկում»: Այսպիսի շրջադարձ մենք չէինք էլ սպասում, դժվար էր բնութագրել դահլիճի արձագանքը՝ բոլորը նայում էին մեզ, ծիծաղում և ծափահարում: Շատ հուզիչ և հաճելի պահ էր: Ներկայացումից հետո ամբողջ քաղաքը խոսում էր «Առէկսիմբանկի» մասին:

Դուք վանաձորցի՞ եք:
Ես ծնվել եմ Վանաձորում, սակայն իմ ծնողները Շիրակից են: Առաջին մասնագիտությամբ ես շինարար եմ, ավելին ասեմ՝ ես երբևիցէ չէի պատրաստվում դառնալ բանկային մասնագետ, կարծելով, որ ֆինանսները ձանձրալի և անհետաքրքիր գործ է, բայց քանի որ հայրս երկար տարիներ աշխատել էր հաշվապահ, ժամանակի ընթացքում այս գաղափարը գերեց նաև ինձ, և 1991-ին ստացա տնտեսագետի կրթություն՝ ավարտելով Մոսկվայի Համամիութենական հեռակա ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը: Աշխատել եմ տնտեսագետ, ֆինանսական բաժնի ղեկավար, եղել եմ Վանաձորի քաղաքապետարանի ֆինբաժնի պետի տեղակալ: 1997-ից անցել եմ բանկային համակարգ, աշխատել «Կրեդիտ սերվիս», «Պրոմեթեյ» բանկերում, իսկ 2007-ից սկսել եմ աշխատանքս «Առէկսիմբանկում»: Շուտով կլինի 10 տարի, ինչ գլխավորում եմ Վանաձորի մասնաճյուղը:

---