Անրի Կյունի.ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը շահավետ է բոլորի, եւ առաջին հերթին` Հայաստանի համար 1 հունիսի 2006 PanARMENIAN.Net - 2006 թվականը հայտարարված է Ֆրանսիայում Հայաստանի տարի: Երկու երկրներին միավորւմ են վաղեմի բարեկամական հարաբերություններ, ինչին մեծապես նպաստում է նաեւ Եվրոպայի ամենամեծ հայ համայնքներից մեկը: Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին: Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամրտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համանախագահ երկրներից մեկը: Համանախագահներն ասում են, որ 2006 թվականին գործընթացը կշարժվի մեռյալ կետից: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք առաջխաղացում արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ մեկ տեղ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Ռամբուեյի հանդիպումից հետո, նա իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ ավելացրել է Երեւանի ու Բաքվի շփումները, երկու երկրների նախագահների հունիսի սկզբին կայանալիք նոր հանդիպումը նախապատրաստելու համար: Հենց այդ նպատակաով երեք երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները համանախագահների հետ միասին այցելեցին Երեւան եւ Բաքու: Մենք` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ միասին հուսով ենք վճռորոշ առաջխաղացում արձանագրել եւ մեր ամենից բարդ խնդիրն է մինչեւ վերջ տանել վերջին երկու տարվա միջնորդների ինտենսիվ աշխատանքը, որը պետք է ավարտին հասցնեն նախագահները: Այժմ շատ լավ պահ է կարգավորման համար, եւ հաշվի առնելով այն, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում ընտրություններ չկան, հավանաբար նման այլ պատեհ առիթ հազիվ թե շուտով կրկնվի: Համաձայնության հասնելու դեպքում, մեծ քաղաքական աջակցություն ու ֆինանսական օգնություն կցուցաբերվի հակամարտության երկու կողմերին կարգավորման ծրագիրն որքան հնարավոր է արագ կյանքի կոչելու համար: Ֆրանիսայում բավական մեծ հայ համայնք կա: Ինչպիսի՞ն է նրա դերը ձեր երկրի հասարակական-քաղաքական կյաքնում: Ֆրանսիայի հայ համայնքն օրինակելի է այն առումով, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիները ամբողջությամբ ինտեգրված են ֆրանսիական հանրության բոլոր բնագավառներում. դա եւ' քաղաքականությունն է, եւ' պրոֆեսիոնալ գործնեությունը, եւ' կրթությունը, եւ' տնտեսությունը: Նրանց միակ եւ լրիվ հասկանալի տարբերությունը իրենց կապվածությունն է նախնիների երկրին: Դրանով, մասնակիորեն, բացատրվում է Հայաստանի նկատմամբ Ֆրանիսայի առանձնահատուկ հետաքրքրությունը եւ մեր երկրների հարաբերությունների զարգացումը: Ինչպիսի՞ն է Ֆրանսիայի դիրքորոշումը Թուրքիայի` Եվրոպական Միություն մտնելու հարցում: Ֆրանսիան պաշտապանում է Թուրքիայի թեկնածությունը ԵՄ մտնելու առումով: Թուրքիայի մոտեցումը եվրոպական նորմերին տարածաշրջանի համար կունենա կայունացնող ներգործություն: Դրանից բոլոր կշահեն, եւ առաջին հերթին, Հայաստանը:ԵՄ-ն ակումբ է հստակ, մանրամասն կանոններով, որոնք պարտադիր են բոլոր համար` առանց բացառության: Դա ժողովրդավարությունն է, կարծիքներ, համոզմունքներ հայտնելու ազատությունն է, այդ թվում կրոնական, մարդու իրվանունքներն է, այդ թվում է փոքրամասնությունների իրավունքները: Այդ օրենքների շարքում է նաեւ սահմանների բացումը, տնտեսության ազատությունը, հարեւան երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատումը: Ինչպե՞ս եք գնահատում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը եւ դրանց զարգացման հեռանկարները` մասնավորապես Հայաստանի` Եվրոպական հարեւանության քաղաքկանության ծրագրին մասնակցելու համատեքստում եւ եվրաինտեգրման հարցում ընդհանրապես: Յուրաքանչյուր երկիր պետք է ազատ լինի իր ցանկությունների արտահայտման հարցում: Եվրոպական նորմերին մերձենալը ավելի սերտ համագործակցության համար որոշվում է նրանով, թե ինչ ծրագրերով է դա իրականացվում: Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագիրը պետք է նպաստեն այդ համագործակցությանը, սակայն դա ոչ մի դեպքում չպետք է ստիպողաբար կատարվի: Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է այնպիսի առաջնային բնագավառներում, ինչպիսիսք են կրթությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը: Ես պետք է նշեմ, որ Ֆրանսիայից դուրս գտնվող ամենամեծ Ֆրանսիական համալսարանաը գտնվում է Հայաստանում: Ինչպե՞ս են զարգանում հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններն այսօր, եթե հաշվի առնենք Air France-ի ներկայացուցչության բացումը եւ Երեւան-Փարիզ ուղիղ չվերթը: Airfrance-ի հաստատումը հայկական հողում դարձավ այնպիսի խոշոր ֆրանսիական արդյունաբերական խմբերի ջանքերի արդյունքը, ինչպիսիք են «Պեռնո Ռիկարը» եւ «Քաստելը», որոնք արդեն վաղուց են հիմնավորվել Հայաստանում: Նրանց շարքերը լրացրեցին SAUR, VEOLIA ընկերությունները, որոնք զբաղվում են ջրամատակարարման հարցերով, հեռահաղորդակցային «Ալկատել» ընկերությունը, «Արեվա» ընկերությունը, որը մասնագիտանում է Մեծամորի ԱԷԿ-ի միջուկային թափոնների պահպանման ոլորտում: Հայկական շուկայում ամուր դիրքեր են գրավել «Պեժո», «Ռենո» եւ «Նիսան» ավտոմեքենաները, «Միշելին» ֆիրմայի անվադողերը, վաճառվում են ֆրանսիական դեղագործական ընկերությունների դեղեր: Վերջերս Ֆրանսիայի որոշ քաղաքներում ցույցեր են անցել Հայոց ցեղասպանության զոհերին հուշարձանի տեղադրման դեմ: Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթները` որպես սովորական թե ոչ: Այն ժամանակ, երբ թուրքական հեռուստակայաններից մեկը 71 տոկոս հեռուստադիտողների խնդրանքով ցուցադրեց «Արարատ» ֆիլմը 1915 թվականի իրադարձությունների մասին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցույցեր անցան: Այս ցույցերը չեն համապատասխանում այն էվոլյուցիոն գործընթացին, որը կատարվում է թուրքական մտածելակերպում: Նման երեւույթները ոչ միւայն անընդունելի են, այլ նաեւ անախրոնիկ: 2006 թվականը հայտարարված է Ֆրանսիայում Հայաստանի տարի: Չէիք պատմի այդ կապակցությամբ նախատեսվող միջոցառումների մասին Ֆրանսիայում Հայաստանի տարին անցնելու է ավելի քան 30 քաղաքներում, որտեղ կկայանան բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Լուվրում կբացվի «Քրիստոնյա Հայաստան» ցուցահանդեսը, Կոնսերժյերիում` ցուցահանդես Հայաստանի 12 մայրաքաղաքների մասին: Ֆրանսիայի Ազգային գրադարանում կցուցադրվեն հին հայկական ձեռագրերը: Համերգներ տեղի կունենան Օպերա-Գրանյեում, Շատլեում, այլ քաղաքներում: Ֆրանսիա կժամանեն պատանի հայ տաղանդները, ինչպես նաեւ մենք մտադիր ենք ընդունել հազար ֆրանսախոս հայ դպրոցականների: Այս ամենի նախաբանը կլինեն ֆրանսիական մշակույթի օրերը Հայաստանում 2006 թվականի սեպտեմբր-հոկտեմբերին: | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |