ՀՀ կառավարությունն ու «Կասպերսկու Լաբորատորիան» համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել ՀՀ կառավարության ու «Կասպերսկու Լաբորատորիայի» միջեւ



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի «Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՏ) անվտանգության եւ հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների շրջանակում սեմինարների, կոնֆերանսների եւ մրցույթների կազմակերպման, պետական համակարգում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման եւ որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերը։



Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն:



Միջոցառմանը ներկա էր Softline ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Կարապետյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---