Հայաստանը բարելավել է ցանցային պատրաստության մակարդակի արդյունքները 13 կետով

Հայաստանը բարելավել է ցանցային պատրաստության մակարդակի արդյունքները 13 կետով PanARMENIAN.Net - 2009 թ. ընթացքում «Համաշխարհային տնտեսական համաժողովի» ուսումնասիրությունների տվյալների համաձայն, Հայաստանը բարելավել է ցանցային պատրաստության մակարդակի արդյունքները 13 կետով: «Չնայած, որ Հայաստանը դեռեւս հետ է մնում տարածաշրջանի երկրներից ցանցային պատրաստության իր մակարդակով, սակայն ՏՀՏ զարգացումը երկրում նշանավորվել է նշանակալի դրական առաջընթացով», - մեկնաբանելով այս տվյալները, ասել է «Տնտեսություն եւ արժեք» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:



2009 թ. Հայաստանը 72 կետով բարձրացել էր բջջային հեռախոսային կապիբնագավառում բաժանորդների թվի ցուցանիշով: Ակտիվացել էին բիզնես հիմնելու պահանջ ներկայացնող գործընթացներ:



«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերի համաձայն, IT բնագավառը համաշխարհային ճգնաժամի պայմաններում դարձել է հայկական տնտեսության այն յուրահատուկ ճյուղը, որտեղ անցյալ տարի գրանցվել է 17 տոկոս աճ եւ արդյունավետության 9 տոկոս աճ: Դրա հետ միասին նա նշել է նաեւ, որ Հայաստանի համար 13 կետով վարկանիշի բարձրացումը բավարար չէ, քանի որ մեծ ներուժ կա այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: «Հայաստանը պետք է ձգտի մուտք գործել ցանցային պատրաստության մակարդակով առաջին տասնյակի երկրների մեջ», - հայտարարել է Բագրատ Ենգիբարյանը:



Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի կարծիքով, Հայաստանը ավելի մեծ հնարավորություններ ունի միկրոէլեկտրոնային արդյունաբերության բնագավառը զարգացնելու համար, որտեղ մեր երկիրը միշտ առաջատար դիրքում է եղել:



Փորձագետների կարծիքով, ընթացիկ տարում Հայաստանի ցուցանիշները պետք է բարելավվեն լայնագիծ օպտիկամանրաթելային ցանցի անցկացման ուղղությամբ պետական ծրագրերի իրագործման եւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման հաշվին:



ՏՀՏ առավել զարգացած երկրների առաջին տասնյակի երկրների կազմում են` Դանիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Կանադան:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---