Ցեղասպանության քարտեզ Hayland.am-ում

Ցեղասպանության քարտեզ Hayland.am-ում

PanARMENIAN.Net - Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված աննախադեպ նախաձեռնությամբ:

Պաշտոնական օրվանից մի քանի օր առաջ` կայքի գլխավոր էջում հայտնվել է հավելում Օսմանական կայսրության քարտեզի տեսքով: Քարտեզի վրա նշած են 1915 թ-ին հայերի կոտորածի, փախուստի և դիմադրության վայրերը: Հավելման մեջ ցանկացողները կարող են հիշատակել Հայոց Ցեղասպանության զոհերին` մոմ կամ ծաղիկ դնելով մեր ազգակիցների կոտորածի վայրերում:

Կայքում գործում է նաև հատուկ բլոգ, որտեղ օգտագործողները կիսվում են հայտնի և անհայտ պատմություններով` կապված 1915թ. Հայոց ցեղասպանության հետ:

Hayland.am սոցիալական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ին և տվյալ պահին ունի ավելի քան 90 000 գրանցված այցելուներ Հայստանից և հայկական սփյուռքից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---