Ezetop համակարգի միջոցով հնարավոր է լիցքավորել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների հաշիվները` անգամ արտասահմանից

Ezetop համակարգի միջոցով հնարավոր է լիցքավորել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների հաշիվները` անգամ արտասահմանից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաշիվները կարելի է լիցքավորել` ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և Իսպանիայում տեղակայված ezetop համակարգի տերմինալների, ինչպես նաև www.ezetop.com կայքի միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ և ezetop ընկերությունները հայտարարում են միջազգային լիցքավորման նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ, արտասահմանից հնարավորություն է ընձեռվում վերալիցքավորելու Հայաստանում գտնվող մտերիմների ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտերը:

Նոր ծառայությունն առաջարկվում է Իռլանդիայում գործող ezetop ընկերության հետ համատեղ: Այն արտասահմանում գտնվողներին հնարավորություն է ընձեռում աջակցելու հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին և ընկերներին` անմիջապես լիցքավորելով նրանց կանխավճարային հաշիվները` որոշակի խոսելաժամանակով:

«Այս ծառայության շնորհիվ արտասահմանում գտնվող հայաստանցիները նոր հնարավորություն են ստանում աջակցելու հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին: Այսուհետև 12 երկրում տեղակայված մեր 160000 կետերից ցանկացածից նրանք կկարողանան լիցքավորել իրենց մտերիմների ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշիվները,-հայտարարեց ezetop ընկերության գործառնությունների գծով ավագ համակարգող Դևիդ Շեքլթոնը:

«Տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատոր» ասվածը պարզապես կարգախոս չէ, այլ` համոզմունք: Ցանկացած հայի համար ծնողների և երեխաների մասին հոգ տանելը բարձրագույն արժեք է: Մեր համագործակցությունը ezetop–ի հետ արտասահմանում մեծաթիվ հայաստանցիների` Հայաստանում բնակվող իրենց ընտանիքների հետ մատչելի հաղորդակցության, ինչպես նաև նրանց աջակցելու հնարավորություն կտա»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերալիցքավորման համակարգը հասու կլինի ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում և բազմաթիվ այլ երկրներում, ուր կտեսնեք ezetop ընկերության լոգոտիպը, ինչպես նաև աշխարհի ցանկացած կետում գտվելիս` www.ezetop.com կայքի միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---