Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթերի թվայնացման համար ժամանակակից տեխնիկայի կարիք ունի

Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթերի թվայնացման համար ժամանակակից տեխնիկայի կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերը թվայնացվել են 0.5 տոկոսով, լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքերով, փաստաթղթերի արխիվացման համար արխիվը համապատասխան տեխնիկայի կարիք ունի: «Մեզ խոստացել են, որ շուտով այդ սարքավորումները ձեռք կբերվեն»,- նշել է նա:

Միաժամանակ, ավարտին է մոտենում կինոֆիլմերի, տեսա- և ֆոտոժամանակագրության թվայնացումը: 2010-ի վերջին թվայնացվելու է փաստագրական ֆիլմերի 50 տոկոսը, այսօր թվայնացվել է 360 հազար լուսանկար: Ամատունու խոսքերով, Հայաստանի ազգային արխիվում պահվում է շուրջ 3.5 մլն գործ, ինչը կազմում է մոտ 350 մլն փաստաթուղթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---