«Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին29 սեպտեմբերի 2010 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Դիզայներ Խաժակ Ապրելյանի (Նիդերլանդներ) մշակած «Արեկ» տառատեսակն արժանացել է «Գրանշան 2010» արևելյան տառատեսակների 3-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի վարչարարության և մոնիտորինգի վարչության ներկայացուցիչ Գառնիկ Գույունջյանը: «Գրանշան» մրցույթին, որը սեպտեմբերի 8-9-ը կայացավ Դուբլինում, ներկայացվել են աշխարհի 12 երկրներից 21 հեղինակների 48 աշխատանքներ: Մրցույթի անցկացմանն այս տարի աջակցել է Մյունխենի տպագրիչների միությունը: «Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որտեղ տառերը հանդիսանում են օգտվողի մշակույթի անբաժանելի մասը և այնպիսի ռազմավարական նշանակություն ունեն, որքան Հայաստանում»,-ասել է միության նախագահ Բորիս Կոհանը: Ըստ Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանի, «Գրանշան» մրցույթը կազմակերպվեց բացահայտելու համար առավել ընթեռնելի, գեղեցիկ ու կիրառության մեջ հարմար հայկական տառատեսակները, որոնք համապատասխանում են ժամանակակից տեխնիկական պահանջներին: Միջազգային ժյուրիի կազմում էին հայտնի տառաստեղծներ Ջերրի Լեոնիդասը Անգլիայից, Մանվել Շմավոնյանը Հայաստանից, Կարոլին Պուզզովիոն Անգլիայից, Օլիվեր Լինկեն Գերմանիայից, Հրանտ Փափազյանը ԱՄՆ-ից: Մրցույթի անվանակարգերն էին «Հայկական տեքստային տառատեսակներ», «Կիրիլյան տեքստային տառատեսակներ», «Հունական տեքստային տառատեսակներ», «Գեղարվեստական տառատեսակներ» անվանակարգերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |