ԵԱՀԿ-ն առաջարկում է Հայաստանին փոխառել թվային հեռարձակման համակարգին անցնելու Լատվիայի փորձը

ԵԱՀԿ-ն առաջարկում է Հայաստանին փոխառել թվային հեռարձակման համակարգին անցնելու Լատվիայի փորձը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված սեմինարի առանցքում էր անալոգային համակարգից հեռարձակման թվային համակարգի անցման միջազգային փորձը, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Սեմինարին մասնակցում էին տեղական հեռարձակողներ, ԶԼՄ-ների, կառավարության, քաղաքացիական հասարակության և այլ կառույցների ներկայացուցիչներ`ուսումնասիրելու թվային հեռարձակման անցման միջազգային փորձը: Միջոցառման մասնակիցները քննարկեցին նաև թվային անցման գործընթացի օրենսդրական և կարգավորման խնդիրները:

«Հեռարձակման թվայնացումը պետք է խթանի ԶԼՄ-ների առավել բազմակարծիք դաշտի ձևավորումը: Անցման լավ մշակված քաղաքականությունը և օրենսդրական դաշտի առկայությունը անհրաժեշտ են բարեհաջող անցումային գործընթացի համար»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը. «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին շարունակել հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումները` անդրադառնալու առկա օրենսդրական բացերին: ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցել այս ջանքերին»:

Լատվիացի փորձագետ Անդրիս Մելլակաուլսը նշեց. «Այս միջոցառումը լավ հնարավորություն է օգտվելու մյուս երկրների փորձից` խուսափելու անցումային գործընթացում հաճախ ի հայտ եկող լուրջ բարդություններից և երաշխավորելու հետագա տարիներին ԶԼՄ-ների նոր դաշտի սահուն անցումը»:

Հայաստանի հեռարձակման օրենսդրությունում վերջերս ընդունված փոփոխությունները նախատեսում են անցում թվային հեռարձակման 2015 թ-ին.: Հեռարձակման նոր արտոնագրերի տրամադրման համար մրցույթն արդեն հայտարարվել է, և արտոնագրերը կտրվեն տասը տարի ժամկետով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված սեմինարը Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացի շուրջ հանրային քննարկումների խթանմանն ուղղված ծրագրի մաս է կազմում: Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---