Հայաստանի 15 պետական ծառայողներ վերապատրաստման դասընթաց են անցել Beeline համալսարանում

Հայաստանի 15 պետական ծառայողներ վերապատրաստման դասընթաց են անցել Beeline համալսարանում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ՀՀ պետական ծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձացման դասընթացի ավարտի մասին: Այսօր «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն վկայականներ հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմում և նախարարություններում պատասխանատու պաշտոն զբաղեցնող պետական տասնհինգ ծառայողներին:

«Ծրագրերի կառավարման հիմունքները շարունակաբար զարգանում և փոխվում են համաձայն ծրագրերի ներդրման նոր չափորոշիչների: Հույս ունեմ, որ Beeline համալսարանում իրականացվող որակավորման բարձացման ժամանակակից այս դասընթացը կնպաստի ծրագրերի առավել արդյունավետ կառավարմանն` ի բարօրություն երկրի»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline համալսարանը, որը զբաղվում է «ԱրմենՏել» ընկերության աշխատակազմի վերապատրաստմամբ, ԱՊՀ երկրներում լավագույն կորպորատիվ համալսարաններից է և համապատասխանում է աշխարհում ամենաառաջատար կորպորատիվ համալսարանների մակարդակին: Մեր համալսարանը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ, որոնք հետագայում կարող են ամբողջությամբ օգտագործել մեր ներուժը և կուտակած փորձը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդով ընտրված տասնհինգ պետական ծառայողներ, ովքեր զբաղվում են Հայաստանի արդյունաբերական ներուժի և ենթակառուցվածքների զարգացմամբ, 2010 թ-ի հոկտեմբերի 7-ից 9-ը վերապատրաստման դասընթաց անցան Beeline համալսարանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---