Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են համագործակցության հեռանկարները կապի ոլորտում

Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են համագործակցության հեռանկարները կապի ոլորտում

PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերի 18-ին ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Իգոր Շչեգոլևի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են կապի ոլորտում համագործակցության հեռանկարները: Ինչպես հայտնում է ՌԴ կապի նախարարության մամլո ծառայությունը, Իգոր Շչեգոլևվը հիշեցրել է կապի օպերատորների հետ ռոումինգի սակագները նվազեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին և խնդրել հայկական կողմին իր հերթին վերահսկել այդ գործընթացը և իրագործել ձեռք բերված համաձայնությունները:

Առանձին շոշափվել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը արբանյակային կապի հետ կապված նախագծերում: Մասնավորապես, հայկական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանին ենթակա ուղեծրային դիրքերի համատեղ օգտագործման հնարավորությունը: Իր հերթին, Իգոր Շչեգոլևը հաղորդել է, որ տվյալ պահին Ռուսաստանում անցկացվում է արբանյակային խմբավորումների նորացում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---