ՀՀ կառավարության գրեթե բոլոր կառույցներում օգտվում են Microsoft-ի անօրինական պատճեններից29 մարտի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների շարքում Microsoft ընկերության համակարգչային ծրագրերի ոչ օրինական օգտագործմամբ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Վրաստանից հետո, լրագրողներին հաղորդել է Հայաստանում Business Software Alliance ներկայացուցչության իրավաբան Նարինե Մկրտչյանը: Հայաստանի կառավարությունում լիցենզավորված ծրագրերից օգտվում են միայն արդարադատության ու կրթության և գիտության նախարարությունները, իսկ մնացած գերատեսչություններն օգտագործում են ոչ օրինական արտադրանք: Իրավաբանի խոսքերով, լիցենզավորված ծրագրերի կիրառման օգտին դրական տեղաշարժեր կան բիզնեսի ոլորտում: Այս ոլորտի 70 տոկոսը և բանկերի գրեթե 100 տոկոսն օգտագործում են Microsoft-ի լիցենզավորված արտադրանք: «Կառավարությունը և ընկերությունները պետք է գիտակցեն, որ վճարելով լիցենզավորված ծրագրերի համար, նրանք ավելի լավ են պաշտպանվում տեխնիկական սպառնալիքներից և հաքերային գրոհներից»,- ասել է նա: Լիցենզավորված ծրագրերով համակարգիչներ վաճառող խանութների ցուցակի առաջին տեղում է Doxx Computers-ը, երկրորդ տեղում` Bever Computers-ը, երրորդ տեղում` Fine-ը: Ցածր ցուցանիշներ հավաքած խանութների ցուցակում են Arscomp, HASH Computers-ը և Gayane Shop-ը: Հայաստանում Business Software Alliance ներկայացուցչությունը զբաղվում է Հայաստանում Microsoft ընկերության հեղինակային իրավունքներով և հետազոտում է խանութների և իրավաբանական անձնանց կողմից լիցենզավորված ծրագրերի օգտագործումը: 2010-ին ընկերությունը ներկայացրել է 18 դիմում ՀՀ ոստիկանություն`քրեական հետապնդում սկսելու խնդրանքով: Բոլոր դիմումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են վնասի հատուցումներ և դրանցից 3-ով քրեական գործեր են հարուցված: 2010-ին Microsoft ընկերությանը փոխանցվել է 18 000 դոլար փոխհատուցում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |